Կլանված աշխատանք  / Deep Work

Կլանված աշխատանք / Deep Work

հեղինակ` Քել Նյուփորթ / Cal Newport

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Կլանված աշխատանք. ցրված աշխարհում նպատակաուղղված հաջողության հասնելու կանոնները» գրքում հեղինակը՝ Քել Նյուփորթն անդրադառնում է երկու հիմնական հասկացությունների: Նախ՝ հասկանանք՝ ինչ է իրենից ենթադրում կլանված աշխատանքը: Այն ամփոփում է մասնագիտական գործունեության բոլոր խնդիրները, որոնք լուծելու համար անհրաժեշտ է ամբողջական կենտրոնացում՝ առանց շեղող հանգամանքների: Այս կենտրոնացումը ձեր մտավոր ունակությունները հասցնում է գագաթնակետին: Որպես արդյունք՝ ստեղծվում է արժեք, որը դժվար է կրկնօրինակել, ինչպես նաև բարելավվում են ձեր հմտությունները: 

Մյուս կողմից՝ «Կլանված աշխատանք» գրքում Նյուփորթն անդրադառնում է մակերեսային աշխատանք հասկացությանը: Նման գործերը չեն պահանջում բարձր մտավոր լարում, լոգիստիկ բնույթի առաջադրանքներ են, որոնք հաճախ կարելի է գլուխ բերել նույնիսկ ցրված ժամանակ: Սրանք մեծ արժեք չեն ստեղծում աշխարհում և հեշտությամբ կարող են կրկնօրինակվել: 

Կլանված աշխատելու ունակությունը խիստ հազվագյուտ և միաժամանակ էլ ավելի արժեքավոր է դառնում տնտեսության համար: Որպես արդյունք՝ այն քիչ մարդիկ, որոնք զարգացնում են այդ ունակությունը և դարձնում իրենց աշխատանքի հիմքը, կհասնեն հաջողությունների: 

Կլանված աշխատելը, սակայն, շատ ավելին է, քան պարզապես հանգիստ, առանց շեղող երևույթների սենյակում նստելը: Այն պահանջում է փորձ, որոշակի հմտությունների ձևավորում, նույնիսկ՝ նյարդաբանական փոփոխություններ, ինչը լինում է առաջադրանքով ամբողջովին կլանվելու արդյունքում: Շեղող ու մակերեսային բնույթի բազմաթիվ առաջադրանքներին տրվելը թույլ չի տալիս զարգացնել կենտրոնանալու ունակությունը: 

Ինքնակատարելագործում