Գրքի հեղինակը՝ Ուիլյամ Հ. ՄաքՐեվենը, 37 տարի ծառայել է ԱՄՆ Ռազմածովային հատուկ ուժերում որպես սպա:
Այս գրքի միջոցով նա ընթերցողին սովորեցնում է, թե ինչպես հաստատակամ լինել և հաղթահարել արգելքները: Եթե ուզում եք փոխել աշխարհը, ՄաքՐեվենը խուրհուրդ է տալիս սկսել ամեն օր ձեր անկողինը հավաքելուց: Նա ընդգծում է դիսցիպլինայի հաստատմանը միտված պարզ քայլեր մշակելու կարևորությունը. դրանք քայլ առ քայլ օգնում են հասնել նպատակին և ձևավորել հետևողականություն:
Այս տասը դասերը մարդկանց սովորեցնում են հենվել փոքր քայլերի վրա, ձևավորել ուժեղ մարդկային կապեր, խուսափել մակերեսային դատողություններից, ընդունել, որ կյանքը հիմնովին անարդար է, դասեր քաղել անհաջողություններից, ռիսկերի դիմել, տեղի չտալ, հաղթահարել մարտահրավերները և մշտապես պահպանել հույսը:
Եվ այսպես, որո՞նք են այդ դասերը.
1. Օրը սկսե՛ք անկողինը հավաքելուց:
2. Գտե՛ք մեկին, ով ձեզ կօգնի թիավարել:
3. Գրքի մասին կարծիք մի՛ ձևավորեք ըստ՝ նրա կազմի:
4. Հավաքե՛ք ձեզ «շաքարապատ թխվածքաբլիթ» դառնալուց հետո ու առաջ շարժվեք:
5. Մի՛ վախեցեք Կրկեսից:
6. Պատրա՛ստ եղեք ցատկել:
7. Մի՛ նահանջեք շնաձկների հանդիպելիս:
8. Լավագու՛յնս դրսևորվեք ամենախավար պահերին:
9. Սկսե՛ք երգել, երբ մինչև պարանոց ցեխի մեջ խրված եք:
10. Երբեք մի՛ հնչեցրեք զանգը: