Նամակներ ստոիկից / Letters from a Stoic

Նամակներ ստոիկից / Letters from a Stoic

հեղինակ` Սենեկա / Seneca

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Լուցիուս Աննեուս Սենեկան, Սենեկա կրտսերը կամ պարզապես Սենեկան հռոմեացի ստոիկ փիլիսոփա էր, հռետոր, պետական գործիչ և ողբերգակ։ Ծնվել է մոտավորապես Ք․ա․4 թվականին այժմյան Իսպանիայի Կորդոբա քաղաքում։ Նա Հռոմի առաջատար մտածողներից էր։ Սենեկան առավել հայտնի է իր փիլիսոփայական աշխատություններով և թատերգություններով։ Նրա ամենաընթերցված գործերից մեկը հարյուր քսանչորս նամակից բաղկացած ժողովածուն է, որոնցում քննարկվում են բարոյականությանն առնչվող հարցեր։ Այս ժողովածուն հնագույն ստոիկ փիլիսոփայության առանցքային գործերից է։ 2000 տարի առաջ գրված «Նամակներ ստոիկից» գիրքը նույնքան արդիական է մեր օրերում։ Ըստ էության՝ այն ինքնակատերալագործման մասին ժամանակակից գրքերի նախատիպերից է։ Այստեղ ևս շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, թե ինչպես կարող ենք ավելի լավը դառնալ մեր մտքերն ու գործողությունները փոխելու միջոցով։ Մարկուս Աուրելիուսի «Խորհրդածությունների» հետ մեկտեղ՝ Սենեկայի այս գիրքն անտիկ ստոիցիզմի իսկական դասական ստեղծագործություններից է։

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն

Պատմություն և փիլիսոփայություն