Մեկ փոքր քայլը կարող է փոխել կյանքդ. Կայզենի մեթոդը / One Small Step Can Change Your Life: The Kaizen Way

Մեկ փոքր քայլը կարող է փոխել կյանքդ. Կայզենի մեթոդը / One Small Step Can Change Your Life: The Kaizen Way

հեղինակ` Ռոբերտ Մաուրեր / Robert Maurer

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Կայզենը» ճապոներեն բառ է, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «փոփոխություն դեպի լավը»։ Սակայն առավել հաճախ այն կիրառվում է «շարունակական բարեփոխումների» իմաստով։ Ճապոնական ընկերությունները կիրառում են այս փիլիսոփայությունը՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած։ Հետագայում այն տարածվեց նաև այլ ոլորտներում՝ հոգեթերապիայից մինչև թրեյնինգներ, կառավարումից մինչև առողջապահություն։

Մեթոդն այնքան տարածված է, որ փաստացի այն միակ գիծն է, որ միավորում է Թոնի Ռոբինսին, Ռոբին Շարմային և Նիկոլաս Թալեբին։ Այո՛, նրանցից յուրաքանչյուրն իր ամենահանրահայտ գրքերում մեկական գլուխ է հատկացրել կայզենին՝ մշտական զարգացման միջոցով աստիճանաբար կատարելության հասնելու ճապոնական արվեստին։

Կայզենն արմատներ ունի նաև դաոսականության մեջ, ինչի մասին վկայում է հետևյալ խորհուրդը. «Դիմակայե՛ք դժվարությանը, քանի դեռ հեշտ է։ Իրագործե՛ք մեծ խնդիրը փոքր քայլերի միջոցով»։ 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն