Թխիր թող գա սովորությունը / The High 5 Habit

Թխիր թող գա սովորությունը / The High 5 Habit

հեղինակ` Մել Ռոբինս / Mel Robbins

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Մել Ռոբինսը քրեական գործերով փաստաբան է և գործարար, որ իր հնարամտության ու նորարարական մոտեցումների շնորհիվ դարձել է միջազգային ճանաչում ունեցող և պահանջված խոսնակ, SUCCESS ամսագրի գլխավոր խմբագիր, բեսթսելերների հեղինակ, հարաբերությունների փորձագետ, և այսպես շարունակ։ Իր «Հինգ վայրկյանի կանոնը» ֆենոմենալ գրքում Մել Ռոբինսն աշխարհի միլիոնավոր մարդկանց փոխանցեց մոտիվացիայի հինգ վայրկյանանոց կանոնը։ Այժմ նա տալիս է մեկ այլ պարզ, փորձված գործիք, որը կարող եք կիրառել ձեր կյանքի նկատմամբ վերահսկողությունը ձեր ձեռքում պահելու համար՝ «Թխիր թող գա» սովորությունը։ Համանուն գրքում Ռոբինսը ներկայացնում է «Թխիր թող գա» սովորության կոնցեպտը։ «Թխիր թող գա» սովորությունը պարզապես ձեռքի շարժում չէ։ Դա մի ամբողջ մոտեցում է կյանքի նկատմամբ, փորձված մտածողություն և հզոր գործիք, որը վերածրագրավորում է ձեր ներքին ենթագիտակցական օրինաչափությունները։ Սա աշխարհի ամենակարևոր՝ ինքներդ ձեզ հետ ունեցած հարաբերությունները հասկանալու և բարելավելու մասին է։

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն