«Բարդ բաների բարդությունը» գիրքն առաջարկում է կյանքի և առաջնորդության գործուն դասեր։ Կյանքում և բիզնեսում հաջողակ լինելը կախված է նրանից, թե որքան պատրաստված կլինեք կյանքի դժվարություններին։ Հենց այստեղ է թաքնված գործարարության ամենակարևոր դասը` ընդունե՛ք պայքարը։
Բեն Հորովիցն առաջարկում է կազմել թիմեր և ստեղծել աշխատանքային տարածքներ, որոնք կնախապատրաստեն ձեր ընկերությանը բարդ իրավիճակներին։
Աշխատակիցներին աշխատանքի՛ ընդունեք նրանց ուժեղ կողմերի, այլ ոչ թե թույլ կողմերի բացակայության համար, որովհետև հենց ուժեղ կողմերը վճռորոշ նշանակություն կունենան, երբ ընկերության գործերը վատ ընթանան։ Պետք է սահմանեք հստակ ակնկալիքներ և վստահեք ձեր աշխատակիցներին։ Այսինքն` պետք է ստեղծեք նաև այնպիսի աշխատանքային միջավայր, որը հաճելի կլինի ձեր բոլոր աշխատակիցների համար։ Եթե անեք այս ամենը, նրանք կօգնեն ձեզ էլ ավելի մեծ օգուտով դուրս գալ լավ ժամանակներից և կօգնեն հաղթահարել բարդ ժամանակները։
Ամենակարևոր դասը, որը Հորովիցը փորձում է հասցնել գործարարներին, հետևյալն է. ընկերություն ղեկավարելը բարդ, առանց պատասխանների գործընթաց է. «Միակ բանը, որը նախապատրաստում է ձեզ ընկերություն ղեկավարելուն, ընկերություն ղեկավարելն է»։
Որոշումները գտնվում են վստահության մեջ, որը հիմնվում է փորձի և կենսական կարևորագույն նշանակություն ունեցող պարտականությունը կատարելու, այն է` պայքարն ընդունելու վրա։