«Նոր` մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը սովորեցնում է իրավիճակային կառավարման արվեստը։ Սա պարզ համակարգ է, որ հերքում է կառավարման անվիճարկելի թվացող կանոնը, այն է` բոլոր ենթականերին վերաբերվել նույն ձևով։ Մինչդեռ ժամանակակից աշխարհը պահանջում է անհատական մոտեցում և յուրաքանչյուր աշխատակցի համար ղեկավարման առանձին մեթոդի կիրառում։
2015 թվականին լույս տեսած այս գիրքը «Մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի թարմացված, լրամշակված տարբերակն է։ Վերջինը լույս էր տեսել դեռևս 1982 թվականին։ Տասնամյակներ շարունակ մենեջմենթի և կազմակերպական մշակույթի մասին հրատարակվող հաստափոր գրքերից հետո սա թարմ շունչ էր մենեջերների համար։ Գիրքը միգուցե պարզ թվա, բայց այն հիմնված է վարքագծային հոգեբանության վերջին բացահայտումների վրա։ Բլանչարդի և Ջոնսոնի հանճարն այս ողջ տեղեկություններն ավելի գրավիչ պատմության ձևով մատուցելն է։