Վարպետություն

Վարպետություն

հեղինակ` Ռոբերտ Գրին / Robert Green

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Վարպետությունը» բացահայտում է հանճարների և խելքի մասին կարծրատիպերը՝ ներկայացնելով տաղանդի ու հզորության հասնելու գաղտնիքները: 

«Վարպետությունը» ձեր ներքին կոչումը գտնելու մասին է՝ ընտրելով սովորելը, այլ ոչ թե պարզապես հաջողության հասնելը: Որպես այս պնդումների հավաստում՝ Ռոբերտ Գրինը հիմնվում է պատմության ամենահաջողակ մարդկանց փորձառության վրա՝ սկսած Ալբերտ Այնշտայնից մինչև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆրեդի Ռոուչը:

Վարպետության հասնելու համար նախ պետք է գտնեք ձեր ներքին կոչումը: Միայնակ հաջողության չեն հասնում: Յուրաքանչյուր հաջողակ մարդու թիկունքում այլ մարդիկ են կանգնած, որոնք կյանքի տարբեր հանգամանքներում օգնել են նրան վարպետության հասնել: Մայք Թայսոնն ուներ Կաս դ'Ամատոյին, Մայքլ Ֆարադեյը՝ Համփրի Դևիին, Ֆրեդի Ռոուչը՝ Էդի Ֆաթչին, և այդպես շարունակ: 

Վարպետությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հմտությունների կատարելագործում՝ մարդուն հասցնելով այն մակարդակին, որ միտքն ու մարմինը գործեն որպես մեկ ամբողջություն: 

Վարպետությունը հզորության, հաջողակ լինելու կամ ամբիցիաների հարց չէ. այն ինքնաիրացումն է: Պասիվ մնալը եսասիրական քայլ է. ձեր կյանքի ղեկը ձե՛ր ձեռքը վերցրեք: 

Վարպետության հասնելը երբեք չավարտվող գործընթաց է: Կյանքում միշտ կհանդիպեք իրավիճակների, որոնք մարտահրավեր կդառնան ձեզ համար: Ուստի դրանք ընդունե՛ք որպես օրհնություն վարպետության հասնելու անվերջ ճանապարհին:

Ինքնակատարելագործում

Առաջնորդություն