Առաջին անգամ 1895 թվականին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» համարվում է սոցիալական հոգեբանության՝ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գրքերից մեկը: Այն մեծ ազդեցություն է թողել Զիգմունդ Ֆրոյդի, ինչպես նաև ամբոխների կառավարման այնպիսի վարպետների վրա, ինչպիսին են Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին:
«Ամբոխների հոգեբանությունը» անփոխարինելի է պատմություն, հոգեբանություն, սոցիոլոգիա ուսանողների, ինչպես նաև քաղաքական գործիչների, ներդրողների, մենեջերների, մեծ լսարանի հետ գործ ունեցող մարդկանց համար: Բաղկացած է երեք գրքից, որոնցում մանրամասն անդրադարձ է արվում ամբոխային մտածողությանը, համոզմունքներին, դրանց վրա ազդող գործոններին, ամբոխների տեսակներին:
Հեղինակը՝ Գյուստավ Լը Բոնն ընդգծում է, որ ժամանակակից աշխարհում անհատների գիտակցական գործունեությունը փոխարինվել է ամբոխների անգիտակցական գործողություններով: Այսպիսով՝ հասարակական հարաբերություններում գերիշխողը հավաքական միտքն է, որն անանուն է, անդեմ, չունի բարձր ինտելեկտուալ մակարդակ և գործում է էմոցիաներով: